Դատարանը թույլատրել է, որ Եղնուկյանին հոգեբան այցելի, իսկ ՔԿՎ-ն թույլ չի տալիս․ փաստաբան

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

 «Բժիշկների ցուցւմից հետո ՔԿՎ չթույլատրեց, որ Եղնուկյանին հոգեբան այցելի, մենք խնդրով դիմեցինք դատարան, վերջինս թույլատրեց, սակայն ՔԿՎ-ն կրկին մերժեց։ Նրանք ասում են, որ դատարանն ընդունել է հակաօրինական որոշում, այս մարմինն իր լիազորությունները կատարելու փոխարեն զբաղված է օրենք մեկնաբանելով»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը շեշտեց՝ արդեն քանի ամիս է, ինչ Կարո Եղնուկյանը գալիս է դատարան և մնում նկուղում․ «Նա չի կարող մասնակցել նիստերին, քանի որ նիստերի դահլիճ մտնելուն պես նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է և սկսում է կյանքին վտանգ սպառնալ։ Բժիշկներն ախտորոշել են «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա. կրիզիսային, քանի որ վիճակը կարող է կտրուկ վատանալ, և էպիզոդային, որը նշանակում է՝ կախված իրավիճակներից։  Եղնուկյանը նշում է՝ ամեն անգամ, երբ պիտի մասնակցի իրեն չվերաբերող նիստի, տեսնի այդ անարդարությունները, վիճակը սկսում է վատանալ։ Նրա ճնշումը 130/90-ն է, սակայն նիստերի դահլիճ բերելու հետևանքով հասել էր անգամ 260-ի»- նշեց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանն ընդգծեց, որ խնդրի կապակցությամբ դիմել են բոլոր իրավասու կառույցներին, սակայն պատշաճ արձագանք չեն ստացել։

 

Լիլիթ Շաբոյան