Ով է Մատենադարանի տնօրենի նախընտրելի թեկնածուն. ՀԺ

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, և հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է:

Կանոնադրության համաձայն, խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետևյալն են.

Լևոն Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար

Վահե Ստեփանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Ավետիս Բերբերյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Սամվել Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Ռադիկ Մարտիրոսյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Արամ Սիմոնյան – Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ներսես Տեր–Վարդանյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Տիգրան Զարգարյան – «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լևոն Սարգսյան – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հ.Գ. Մատենադարանի կառավարման նախորդ խորհրդի կազմը մեզ գտնել չհաջողվեց՝ հասկանալու համար, թե նոր խորհրդի համեմատությամբ ինչ փոփոխություններ կան: Մատենադարանի կայքից դա արդեն հեռացվել էր, համացանցում նույնպես գտնել չհաջողվեց, իսկ տնօրենի պաշտոնակատարը փոխանցեց, որ այդ ցանկը մեզ տրամադրելը նպատակահարմար չեն գտնում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: