Չնայած «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը գնահատվում է վտանգավոր՝ գիտության զարգացման համար, սակայն Գիտությունների ազգային ակադեմիայում այն չի քննարկվել: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ակադեմիայի նախագահության անդամ Լենսեր Աղալովյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ՊՆ-ն այն չի քննարկել ակադեմիայի հետ, քանի որ հասկանում է՝ «ակադեմիան գիտի պետության ծանր վիճակը»: Ակադեմիկոսը համարում է, որ առաջնայինը …

