Լոռու մարզի Արդվի գյուղը կրկին անհանգիստ է։ Հուլիսին գյուղի բնակիչները ձախողել էին Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու վերաբերյալ «Միռամ» ընկերության կազմակերպած հանրային քննարկումները, փակել էին գյուղ մտնող ճանապարհը՝ ընկերության և կառավարության ներկայացուցիչների առաջ։ Բայց Արդվին համայնքների խոշորացման ծրագրով միանալու է Լոռու մարզի 7 այլ գյուղերի։ Կենտրոնը լինելու է Օձունը։ Համայնքի ղեկավարի ընտրությունը նշանակված է …

