Առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը վերակազմակերպելու, այն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին միացնելու նախագիծը: Հարցը չզեկուցվող ընթացակարգով ներառված է գործադիրի հոկտեմբերի 19-ին կայանալիք նիստի օրակարգում: Որոշումը հիմնավորվում է Հակոբյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության …

