Սրանով ոչ այնքան նրա վաղեմի երազանքն իրականություն կդառնա, որքան նրա կնոջ՝ ՀՀ առաջին տիկին դառնալու. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին ՀՀԿ-ն «մարտական պատրաստականության» է բերված. շաբաթ օրը ՀՀԿ կազմակերպիչ Ռուբիկ Թադևոսյանի աշխատողները զանգահարել են ՀՀԿ խորհրդի անդամներին, հետաքրքրվել` քաղաքից հո դուրս չե՞ն գալու առաջիկայում, հորդորել են դուրս չգալ, որովհետև ՀՀԿ խորհրդի 3 նիստ է լինելու. առաջինը` մոտ օրերին` «նվիրված» ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությանը:

ՀՀԿ-ականների մեծ մասը տեղյակ չէ, թե ում վրա է կանգնել ընտրությունը։ Արկադի Ղուկասյանի, Էդվարդ Նալբանդյանի անունները բացառում են, Գագիկ Հարությունյանին Դատական բարձրագույն խորհուրդ են ուղարկելու։ Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Մեր տեղեկություններով, այն մերժելու մի հիմք են մատնանշում՝ օտար լեզվի չտիրապետելը։ Չնայած նա ԱԺՄ հիմնադիր նախագահն է, սակայն կարող է կասեցնել անդամությունը, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական։ Սրանով ոչ այնքան պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Մանուկյանի վաղեմի երազանքն իրականություն կդառնա, որքան նրա կնոջ՝ ՀՀ առաջին տիկին դառնալու։

Հիշեցնենք, որ Մանուկյանը 1996-ին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, ոմանց կարծիքով՝ անգամ ընտրվեց, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը չզիջեց աթոռը՝ բռնությամբ ու ձերբակալություններով ճնշելով ժողովրդական հուզումները։ Ըստ Սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: