Էժանացման դեպքում էլ են դժգոհում, երբ կարտոֆիլը էժանացել էր, գյուղացին էր փողոց դուրս եկել. Վահրամ Բաղդասարյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝  թանկացումների հետ կապված այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումները բավական արդյունավետ էին:

«Հնչեցին նաև գործնական և կառուցողական առաջարկներ, և ինձ թվում է՝ ոչ միայն լսումների միջոցով, այլ նաև շատ հաճախակի մենք պետք է նմանատիպ շահագրգիռ մասնագետների հրավիրենք հանձնաժողովի նիստերին և օրենքների քննարկումների ժամանակ, որպեսզի լայնածավալ քննարկումներ անցկացնենք»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը:

Factor.am-ի հարցին՝ թանկացումներից դժգոհող քաղաքացիներն այս լսումներից հետո կհասկանա՞ն թանկացումների պատճառները և կդադարե՞ն դժգոհել, Բաղդասարյանն արձագանքեց. «Հանրության այն հատվածը, որը կարող է մասնագիտորեն մոտենալ խնդիրներին, նրանք կարող են տրամաբանական դատողություններ անել, բայց հասարակ գյուղացու, մշակի համար թանկացումն է էականը, կարող է 20-30 ապրանքի համար իջեցում էլ լինի, սակայն կարագն է թանկանում, միսն է թանկանում նրանց չի հետաքրքրում որևէ օրենք կամ որևէ մեկնաբանություն լսել»:

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ թանկացումների պատճառները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան