www.econews.am կայքում հրապարակված հոդվածում ապօրինի որսի փաստով զետեղված լուսանկարներում պատկերված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ անդրադառնալով «www.econews.am» կայքում հրապարակված «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածին։ «Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների …

