«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնաճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նշված ժամանակահատվածում աճել են 1,2%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,9%–ով: Համաձայն ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1,3% գնաճ: Ինչը հիմնականում …

