Ռոբսոնին աղմկահարույց հարցազրույցից ուղիղ մեկ տարի առա՞ջ էին պաշտոնանկ արել

Լուրեր

12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Բոլորը

Հունվարի 9-ին հայ հանրությունը զարմանքով տեղեկացավ, որ երկրի արտաքին գործերի նախարարին խորհուրդներ է տալիս սոչիաբնակ գործարար, քրեական տարբեր պատմությունների առնչությամբ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոն մականունով:

Թաթուլյանը, ով ունի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և շրջում է դիվանագիտական պետհամարանիշերով մեքենայով, Սոչիի բլոգերներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ ինքը հանդիսանում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարի խորհրդականը: Թաթուլյանն այդ հարցազրույցում նաև «ոչ այնքան դիվանագիտական» հայտարարություններ էր արել ԱՄՆ-ի մասին: Ավելի կոնկրետ՝ ասել էր. «Ես չեմ ուզում քարտեզի վրա տեսնել ԱՄՆ-ն»: Ահա հենց այս հայտարարությունը պատճառ դարձավ, որ հայրենի ԱԳՆ-ն ստիպված լինի արձագանքել:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մասնավորապես, հունվարի 9-ին հայտարարեց, թե «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական և այժմ նա այդ կարգավիճակը չունի»։

Factor.am-ը փորձեց ԱԳՆ-ից պարզել, թե երբվանից է Թաթուլյանը զրկվել իր կարգաիճակից, արդյոք դա եղել է նշված աղմկահարույց հարցազրույցի հրապարակումից առաջ, թե հետո: Մի քանի անգամ ուղարկված մեր գրավոր հարցումներին ԱԳՆ-ից տրվում էին թերի պատասխաններ, որոնցում չկար մեզ հուզող հարցի պարզաբանումը: Ի վերջո, մեր հետևողական ջանքերի արդյունքում, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնում աշխատել է 2016թ հուլիսի 18–ից մինչև 2017 հունվարի 8-ը: Ասել է թե՝ այն պահին, երբ Ռոբսոնը հայտարարում էր, որ ինքը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականն է, արդեն մեկ տարուց ավել է՝ ազատված էր պաշտոնից:

Մնում է միայն զարմանալ, թե ինչն է պատճառը, որ այդ տեղեկատվությունն այդքան խնամքով գաղտնի էր պահվում: Գուցե խնդիրը Թաթուլյանի՝ մինչ օրս օգտագործվող դիվանագիտական անձնագիրն ու մեքենա՞ն է:

Լիլիթ Շաբոյան