Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել է «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չի կարողացել առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ: Մրցակիցների դիմադրությունը չեն կարողացել կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: …

