ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ցավում եմ, որ կոմպոզիտորների միությունը կանգնած է կործանման եզրին․ Ռոբերտ Ամիրխանյան

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չկա մի ժողովուրդ, որը կարող է իրեն կոչել մեր բարեկամը և սատար կանգնել բոլոր հարցերում, թեև այնքան են հնչել հայոց արժանապատվությունը ոտնահարող իրադարձությունների ահազանգեր, որ աշխարհը հեշտությամբ կարող էր կանգնել մեր կողքին։ Դա մեզ օգնում է հասկանալ, որ մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Թելադրական կամքով մեզ դեռևս չի հաջողվում ապրել»,- նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Այնուամենայնիվ, պարոն Ամիրխանյանն այն համոզման է, որ այսօր Հայաստանը զգոնացնող ամրություն ունի և կանգնած է մեծ վերափոխություններ անելու ճանապարհին։ Հարցին, թե ինչպես է դա հնարավոր՝ արտագաղթի ներկայիս տեմպերի և աղքատության բարձր ցուցանիշի, վստահության պակասի պարագայում, կոմպոզիտորը պատասխանում է․ «Միգրացիոն երևույթները տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Անկախ նրանից, թե անհանգստության ինչքան պատճառներ կան, ճանապարհ գնացող մարդը պետք է կրի իր դժվարությունները։ Չպետք է մանրանալ իրադարձությունների մեջ, պետք է վեր կանգնել դրանցից, մեր կյանքի որակը չպետք է որոշի ոսկու գինը»։

Անդրադառնալով մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությանը՝ կոմպոզիտորը նշում է, որ դեմ է մշակույթի կապիտալիզացիա հասկացությանը․ «Իրական մշակույթը չի կարող կապիտալիզացիայի ենթարկվել։ Այսօր կապիտալիզացիայի հետևանքով քանդվում են բազմաթիվ օղակներ, որոնց առջև բիզնես-ծրագրեր իրագործելու խնդիր է դրված։ Բայց կան բաներ, որոնք բիզնես դաշտից դուրս են։ Հոգևոր երաժշտությամբ, օրինակ, բիզնես խնդիր չես լուծի։ Այսօր մի շարք երգչախմբերի մեջ անցկացվում է ատեստավորում և «ավելորդ» երգիչներին հանում են երգչախմբերից։ Ենթադրենք՝ քեզ հաջողվեց մեկ-երկու երգիչ հեռացնել, դրա արդյունքում քո երկրի կապիտալիզացիայի խնդիրը կարողացա՞ր լուծել այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ գումարներ հենց այնպես գնում են»։

Կոմպոզիտորների միության նախկին նախագահը պատմում է, որ միություն չի այցելում։ Նա կարծում է, որ միությունն այսօր չունի իդեա, գաղափարախոսություն․ «Ժամանակին ելնելով այն հանգամանքից, որ միության անդամները ֆինանսական վատ վիճակի մեջ էին, առաջարկեցի, որ միությունն իր վրա վերցնի անդամավճարները մուծելու ծախսերը։ Այսօր միությունը կամայական ձևով համաժողովի որոշումը չեղարկել է։ Դրա համար որոշ մարդկանց կարելի է դատի տալ։ Ցավում եմ, որ միությունը կանգնած է կործանման եզրին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան