Անվտանգության բիզնեսը վտանգված է. ինչո՞ւ է հարկայինը ստուգումներ սկսել տարբեր պաշտոնյաների անվան հետ կապվող պահնորդական ընկերություններում

Լուրեր

12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
Բոլորը

Տարբեր պետական և մասնավոր հաստատությունների անվտանգությունն ապահովող ընկերություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, իրենք անվտանգության խնդիր կունենան։ Պահնորդական ծառայությունների շուկայում վերաբաշխումներ են սպասվում։ Հարկային մարմիններն արդեն զբաղվում են մասնավոր ընկերություններով։

ՊԵԿ մեր աղբյուրը հայտնեց, որ այժմ ստուգումներն ընթացքի մեջ են, արդյունքներ ակնկալելը դեռ վաղ է։ Դրանք իրականացվում են գաղտնիության պայմաններում։ ՊԵԿ մամուլի հետ կապերի ստորաբաժանումից մեր հարցմանը պատասխանեցին, որ որևէ տեղեկություն այն մասին, թե որ ընկերություններում են ստուգումներ իրականացվում, չեն կարող հայտնել, քանի որ մասնավոր ընկերությունների վերաբերյալ այդ տվյալները կոմերցիոն գաղտնիք են։

Factor.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՊԵԿ-ը հունվարին ստուգումներ է սկսել պահնորդական կազմակերպություններում։ Հայաստանում մոտ 4 տասնյակ պահնորդական և թիկնապահական ընկերություններ են գրանցված, որոնցից մի քանիսը՝ «Բերկուտ», «Պանտերա», «Սպեցնազ», «Լեգիոն», «Գրիֆ», «Արմոբիլ», առավել լայն ճանաչում ունեն և շատ հաճախորդներ։ Դրանց մեջքին հայտնի գործիչներ են, ուժայինների և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Օրինակ, նախագահի համագյուղացի, զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության նախկին պետ, գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը դեռևս պաշտոնավարման շրջանում՝ 2015 թվականին ստեղծեց «Սպեցնազ» ՍՊԸ-ն իր կնոջ՝ Գայանե Մարդանյանի անունով։ Նրա անվան հետ են կապում նաև «Լեգիոն» ՍՊԸ-ն, որը հսկում է առավել եկամտաբեր օբյեկտներից մեկը՝ «Սոթքի» ոսկու հանքը։

ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի անվան հետ կապվում է «Գրիֆ» ՍՊԸ-ն, իսկ Գալուստ Սահակյանի որդու՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի անունը՝ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի հետ։ Մինչև 2012 թվականը, երբ ընդունվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, հիմնարկությունների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։

Այն ժամանակ մասնավոր ընկերությունները քիչ էին և ոչ հուսալի։ ՊՊԳՎ-ն պահնորդական ծառայություններ էր մատուցում, ստանալով, ըստ որոշ գնահատականների, 7,5 մլրդ դրամ տարեկան եկամուտ։ Հետագայում գումարներն այս արտահոսեցին դեպի մասնավոր սեկտոր, որը լուրջ մրցակցություն ստեղծեց ոստիկանության համար։ Մանավանդ, որ պահնորդականների մեջքին էին ազդեցիկ դեմքեր։ «Պահպանության շուկան» դարձավ ազատ և բազմազան, մյուս կողմից՝ նաև ավելի անվերահսկելի։ Մեկ պահնորդի  համար մասնավոր հաստատությունը ստանում է միջինը 200-ից 220 հազար դրամ, սակայն պահնորդի  աշխատավարձը ընդամենը  60-70 հազար դրամ է։ Սա Հայաստանում ամենահասանելի և ամենացածր վարձատրվող աշխատանքներից է համարվում։

 

Սյուզան Սիմոնյան