Ինչքան շուտ Արմեն Սարգսյանը հասկանա՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, այնքան արագ կկարողանա փորձել փոխել դրությունը. Լևոն Բարսեղյան

Լուրեր

12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
Բոլորը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ոչ միայն ձախողել է, այլև կոծկել է «Մարտի 1»-ի գործը: Factor.am-ի հետ զրույցում պնդեց Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ՝ այսօր «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, Լևոն Բարսեղյանը, դիմելով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ասաց, որ նա ձախողված դատախազ է:

«Պարտակել է գործը, չի ուզեցել բարեխղճորեն աշխատել: Կոծկումը գուցե դիտավորյալ չի ստացվել, ինքը նեղվել էր դրանից, համարում էր, որ իրեն պետք է գնահատականներ չտամ: Ինձ մի բան է մտահոգում, երբ հարկեր եմ վճարում, ենթադրում եմ, որ իմ աշխատողները՝ լինեն դատախազ, թե պատգամավոր, ուրեմն պետք է կարգին կատարեն իրենց գործը»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցն ասաց՝ չի ուզում սխալ տեսակետ ձևավորվի, թե «Մարտի 1»-ի գործի չբացահայտվելը միայն Գևորգ Կոստանյանի կամքով է եղել. «Տասը տարի անց փոխանակ սեփական սխալներն ընդունեն և հրաժարվեն մերկապարանոց հայտարարություններից, որոշում են հանդգնաբար պնդել իրենցը»:

Լևոն Բարսեղյանն անդրադարձավ նաև այսօր Հանրապետականի կողմից ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրմանն ու նոր նախագահի լիազորություններին:

«Այդ մարդը վարչապետի մոտ աշխատելու է մի պաշտոնում, որը կոչվելու պայմանականորեն՝ նախագահ»,- շեշտեց պարոն Բարսեղյանը` նկատելով՝ Արմեն Սարգսյանի խոստացած բարեփոխումների հետ որևէ լուրջ հույս կապելը միամտություն է:

Ինչ վերաբերում է նախագահի չորրորդ թեկնածուի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու հետ կապված դիրքորոշմանը, Բարսեղյանը նշեց. «Ինչքան շուտ Արմեն Սարգսյանը հասկանա, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, այնքան արագ կկարողանա փորձել փոխել դրությունը: Եթե փորձի փոխել, չի նշանակում, որ կստացվի փոխել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան