«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումն ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմանագրի ստորագրման, ապաև` Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արագացրել հավատարմագրի հանձնումը` 3 օր առաջ: Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձեցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատճառ չկա՞ վարչապետի այցի …

