Այսօր մամուլում, «Ժամանակ» թերթում հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչներից ստացված տեղեկություններ տարածվեցին, որ ռուս սահմանապահները «զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը»: Նկատի ունենալով, որ հարցը խիստ կարևոր է ՀՀ անվտանգության համար, Factor.am-ը կապվեց Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակության հետ կապերի պատասխանատու Սերգեյ Գրեչինի հետ։ Վերջինս հերքեց սահմանային …

