Ինչո՞ւ «Երկիր Ծիրանիի» անդամները Տարոն Մարգարյանից նվեր քարտեր չեն ստացել

Լուրեր

07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Մարտի 8-ի կապակցությամբ նվեր քարտ տրվել է քաղաքապետարանի բոլոր կին աշխատակիցներին: Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն՝ առանց հստակեցնելու, թե ընդհանուր առմամբ քանի կին է նվեր ստացել:

Նշենք, որ երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ կանանց տոնին ընդառաջ Տարոն Մարգարյանից շնորհավորական բացիկներ և «Ամերիաբանկի» նվեր քարտ [20 հազար դրամ] է ստացել։ «Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց ես էթիկապես ճիշտ չեմ համարում ավագանու անդամին դրամական կամ որևէ այլ արժեքավոր նվեր մատուցելը։ Եվ քանի որ այն չեմ կարող ետ վերադարձնել, ուստի գումարը կփոխանցեմ կանանց իրավունքներով զբաղվող որևէ կազմակերպության»,- գրել էր ընդդիմադիր խմբակցության անդամը՝ առաջարկելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաջորդ տարի բավարարվել էլեկտրոնային նամակներով կամ բացիկներով:

Ավելի ուշ, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Երկիր Ծիրանիի» անդամները Տարոն Մարգարյանի կողմից նվեր քարտեր չեն ստացել: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցմներից մեկի հետ զրույցում ասել էր. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»:

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետից Factor.am -ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Տարոն Մարգարյանը նվեր քարտեր չի հանձնել նաև «Երկիր Ծիրանիի» կանանց: «Տվյալ տեղեկատվությունը կիսատ է և իրականությանը չի համապատասխանում: Քարտերը տրամադրվում են յուրաքանչյուրին անհատապես, որովհետև դրանք ի վերջո անհատական նվերներ են: Տվյալ ժամին, երբ  այցելել են ձեր նշած խմբակցություն, այդ կանայք այնտեղ չեն եղել, եղել է գործավարը, գործավարին տրամադրվել է»,- պարզաբանեց Արթուր Գևորգյանը:

Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն յուրաքանչյուրի նվերն առձեռն տվյալ անձի՞ն պետք է հանձնվեր, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց. «Բնականաբար, ինչ վերաբերում է գումարին և նմանատիպ նվեր քարտերին, դա տրամադրվում է բացառապես յուրքանչյուրին անհատապես, որպեսզի որևէ մեկը չվերցնի ու այնպես չստացվի, որ չտա մյուսին»:

Մեզ հետ զրույցում Արթուր Գևորգյանն անընդունելի համարեց այն, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե իրենք նվեր քարտ չեն ստացել: «Ովքեր եղել են իրենց աշխատասենյակում, նրանք ստացել են նվեր քարտը: Գուցե կան մարդիկ, ովքեր հրաժարվել են, ես տեղյակ չեմ, հետո չմեղադրեք ինձ, թե Գևորգյանն ասել է՝ բոլորը ստացել են»,- հավելեց Արթուր Գևորգյանը:

Հարցի շուրջ փորձեցինք «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանից պարզաբանում ստանալ, վերջինս, սակայն, հրաժարվեց հեռախոսով որևէ հարցի պատասխանել: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում հակադարձեց քաղաքապետարանի ներկայացուցչին՝ նշելով, որ երեկ քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի ու «Երկիր Ծիրանիի» մյուս անդամների հետ մասնակցել է Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ժամը 14։30-ից մինչև 15։30-ը, որի օրակարգում քննարկվել են ԵԾ-ի առաջարկած նախագծերը: Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ «Երկիր Ծիրանիի» անդամները եղել են քաղաքապետարանում այնքան, ինչքան ինքը, կամ գուցե ավել: Ինչ վերաբերում է նվերներն անհատապես փոխանցելու՝ Արթուր Գևորգյանի պնդումներին, ապա ավագանու ընդդիմադիր անդամը պարզաբանեց. «Նվերները հանձնել էին մեր աշխատասենյակի աշխատողներին: Երբ գնացի աշխատասենյակ, ոչ միայն իմ, այլ նաև մեր խմբակցության կանանց համար նախատեսված տուփերն աշխատասենյակում դրված էին»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամն անտրամաբանական է համարում նաև այն, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամների նկատմամբ ավագանու ՀՀԿ անդամների կողմից բռնություն կիրառվեց, այսօր էլ նվերներ են պատարաստել տվյալ կանանց համար: «Ինչպե՞ս կարող է պատահել, որ քաղաքապետարանի աշխատակազմի և ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները բռնություն գործադրեն կանանց նկատմամբ և դրանից մի քանի օր անց նրանց նվերներ մատուցեն՝ կանանց միջազգային օրվա առթիվ։ Մարտի 8-ի գլխավոր խորհուրդն ինձ համար հարգանքն է կանանց իրավունքների հանդեպ և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ոլորտներում, այդ թվում` քաղաքականության մեջ»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցներով է Տարոն Մարգարյանը կանանց նվերներ մատուցել; Պարոն Գևորգյանը, սակայն, խոստացավ այդ հարցին պատասխանել աշխատանքային օրերին:

Շողիկ Գալստյան