Մոսկվայի քաղաքապետարանը մոտ 1.4 միլիարդ ռուբլի (մոտ 20 միլիոն դոլար) կծախսի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար: Միջոցները կծախսվեն լուսավորության, արհեստական տոնածառերի և հրավառության վրա. տեղեկացնում է rusarminfo.ru-ն: Մոսկվային ամանորյա լուսավոր հանդերձանք «հագցնելու» գործն ստանձնել է «Կասկադ-Էներգո» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին: «143 միլիոն ռուբլի արժողությամբ (մոտ 2.4 միլիոն դոլար) պայմանագրերի աշխատանքները կիրականացնի «Կասկադ-Էներգո»-ն: …

