«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, և կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետևյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ և ԵՄ-ն, և ՀՀ-ն պատրանքներ ունեին, …

