Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն
Քաղաքականություն
14.03.2018 | 12:06Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։