Մրցաշրջան-2017-ը մարզիկների ելույթների եւ ազգային ֆեդերացիայի աշխատանքների տեսանկյունից հայկական աթլետիկայի համար հաջողված էր: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը: «2017 թվականին Քենիայում կայացած պատանիների (մինչեւ 17 տարեկան) աշխարհի առաջնությունում հայկական աթլետիկայի պատմության մեջ առաջին անգամ մեր երկու մարզիկներն անցան եզրափակիչ: Գայանե Չիլոյանը եզրափակիչ մրցավազքում զբաղեցրեց ութերորդ տեղը, …

