Հիվանդների առնվազն 50 տոկոսը չպետք է պահվեն հոգեբուժարաններում․ Արթուր Սաքունց

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 21-ին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսում հրապարակեց մոտ երեք տասնյակ կոպիտ խախտումներ, որոնց գրասենյակի աշխատակիցներն ականատես են եղել 2017 թվականին հոգեբուժարաններ իրականացված այցերի ժամանակ։ Արձանագրվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցների օգտագործման և դրանց կիրառման կարգի խախտումներ, բժիշկների և նեղ մասնագետների պակաս, ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ են գտել, հայտնաբերել են, որ հիվանդներին անհրաժեշտության դեպքում հոգեբուժական կազմակերպություններ չեն տեղափոխում, անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու մեխանիզմ չկա, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում, որոշ հոգեբուժարաններում հագուստն անհատականացված չէ, հիվանդների վնասվածքների դեպքում իրավապահներին չեն ահազանգում, հիվանդները չունեն անհատական տարածք և այլն։

ՄԻՊ-ը նաև կոռուպցիոն երևույթներ է արձանագրել, որոնք պետք է որ հետաքրքրեն իրավապահներին․ «Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր»։ Որոշ հաստատություններ, ըստ ՄԻՊ զեկույցի, իրենց ծառայությունների սակագնային ցանկ ունեն։ Առողջապահության նախարարությունից էլ ՄԻՊ-ին պատասխանել են, որ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վճարովի հիմունքներով օգնության և սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում: «Իսկ հոգեբուժական կազմակերպությունները վկայակոչում են ԱՆ աշխատակազմի սահմանած կողմնորոշիչ գները»,- ասուլիսի ընթացքում նշել է Արման Թաթոյանը։

Օմբուդսմենի զեկույցը առնչվում է մի ոլորտի, որը Հայաստանում ամենաքիչ ուսումնասիրվածն է։ Այնուամենայնիվ որոշ հասարակական կազմակերպություններ ծավալուն ուսումնասիրություններ ունեն հոգեբուժարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» դրանց թվում է։ 2013 թվականին կազմակերպությունը ծավալուն զեկույց է հրապարակել Հայաստանի նյարդաբուժական հաստատություններում ՄԻ խախտումների վերաբերյալ։ Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին խնդրեցինք մեկնաբանել այն իրավիճակը, երբ հիվանդներից հոգեբուժական հաստատությունը գումար է պահանջում։

«Պետության կողմից համաֆինանսավորվող համակարգի նկատմամբ անվստահություն կա։ Նախ, որովհետև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասը անապահով է մեր դիտարկումներով։ Դրա համար վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը պետք է լինի շատ քիչ։ Այսինքն, նվազագույն բժշկական ծառայության ապահովում։ Իսկ եթե մարդիկ լրացուցիչ ծառայություններ են ուզում, ապա դրանց համար պետք է վճարեն։ Մինչդեռ նվազագույն արժանապատիվ բժշկական ծառայությունը պետությունը պետք է հոգա»։

Ըստ Արթուր Սաքունցի, ՄԻՊ զեկույցում պետք է արտացոլված լիներ համայնքային հոգեբուժական ծառայությունների վերաբերյալ պետության ստանձնած և չկատարած պարտավորությունների հարցը։ «Համայնքային ծառայությունների հզորացման վերաբերյալ կան կառավարության երկու հայեցողական փաստաթղթեր, ցավոք, դրանց անդրադարձ չի կատարում պաշտպանը։ Ոչ թե մարդիկ պետք է երկար ժամանակ մնան հոգեբուժարաններում փաստացի բանտարկված վիճակում, այլ պետք է համայնքային ծառայությունները զարգացնել, որի վերաբերյալ պետությունը պարտավորություն է վերցրել, բայց չի կատարում։ Կա ընդամենը Սպիտակի խնամքի կենտրոնը, այն էլ իրենց «չսիրած» «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից է ֆինանսավորվել»։ Ընդ որում՝ համայնքային կենտրոնները ավելի քիչ ֆինանսական միջոցներ են պահանջում, քան հոգեբուժարանները։ Հիվանդների առնվազն 50 տոկոսը չպետք է պահվեն հոգեբուժարաններում։ Նրանք սոցիալական խնամքի կարիք ունեն»։

 

Սյուզան Սիմոնյան