«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, «#մերժիրսերժին» կարգախոսով երթի ընթացքում, հանկարծ որոշեցին փակել Ամիրյան փողոցը: Նրանք մի քանի րոպե նստել էին գետնին և փակել փողոցի երթևեկելի հատվածը, ապա րոպեներ անց կրկին շարունակեցին քայլերթը: Նշենք, որ նախաձեռնությունը դեմ է Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով իշխանության գալուն:

