Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժելու համար կազմակերպած դրամահավաքը: «Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնահատականից և այն գայթակղությունից, որ իշխանության ներկայացուցիչների, պաշտպանության նախարարի ցանկացած հումանիստական քայլ ներկայացնենք այլ տեսանկյունից»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ նշեց ՀՀԿ-ական պաշտոնյան: Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն նորմալ եք վերաբերում փաստին, որ պաշտպանության նախարարն …

