Երբ կրթության համար փող չկա, իսկ ոստիկանության համար՝ լիուլի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի պես թույլ, եթե չասենք քայքայված տնտեսություն ունեցող երկրների զարգացման միակ ճանապարհը հասարակության կրթական մակարդակը բարձրացնելն է։ Այսինքն, մեզ նման տնտեսություն ունեցող երկրներում, եթե իշխանությունն իսկապես ցանկանում է, որպեսզի տեսանելի ապագայում պետությունը սկսի զարգանալ, պարտավոր է ամենամեծ ուշադրությունը դարձնել հենց կրթության ոլորտին։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը օրերս հանրությանը ներկայացրեց կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունը կոչվում է․ «Հայաստանում կրթության ֆինանսավորման արդյունավետության գնահատումը․ ընդհանուր իրավիճակը և մեթոդաբանության հիմնադրույթները»։ Այս ուսումնասիրության  կարևորությունն այն է, որ ցույց է տալիս, թե վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի կառավարությունների համար ինչն է եղել գերակա կամ այլ կերպ ասած՝ նրանք ապագայում ինչպիսի Հայաստան են ցանկացել տեսնել։

Ըստ այդմ,  ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ կրթության դերը և նշանակությունը Հայաստանում տարեց-տարի նվազում է։

ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում կրթության մասնաբաժինը 2006թ-ից սկսած նվազման կայուն միտումներ է ցուցաբերել և վերջին տարիներին գտնվում է 8-9 տոկոսի շրջակայքում, ինչը շատ ավելի ցածր է, քան զարգացող տնտեսությունների մեծամասնությունում: Կրթության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը ՀՆԱ-ի նկատմամբ ևս խիստ ցածր է` վերջին տարիներին միջինում 2.4%։ Այս ամենի արդյունքում կրթական ծառայությունների ծախսերը տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերի կառուցվածքում տարեց տարի նվազել են։ Մասնավորապես 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4,3 տոկոս, 2008-ին՝ 3,8, իսկ արդեն 2016-ին՝ 1,5։ Այլ կերպ ասած, Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքն իր ծախսերի միայն 1,5 տոկոսն է հատկացնում կրթությանը։ 

Այս դեպքում հարց է ծագում, Հայաստանի կառավարությունների համար ինչն է եղել գերակա, մեր երկրի համար նրանք ինչպիսի ապագա են ցանկացել տեսնել։

 Չնայած, նշված ուսումնասիրության նպատակը եղել է կրթության վիճակի գնահատումը, սակայն  հեղինակների աչքից չի վրիպել, որ կրթությանը հատկացված բյուջետային միջոցների հարաբերակցությունը ոստիկանությանը հատկացված միջոցների համեմատ  տարեց տարի նվազել է։ Այս միտումը առավել ցայտուն է  երևում, երբ համեմատում ենք կրթության և ոստիկանության բյուջետային և արտաբյուջետային հատկացումները։

Գրաֆիկներից երևում է, որ կրթության հատկացումները նշված  տասը տարիներին ավելացել են  23,4 տոկոսով, իսկ ոստիկանությանը՝ 102,9 տոկոսով,  այն է՝ 30 միլիարդ 156 միլիոն դրամից հասնելով 61 միլիարդ 183 միլիոն դրամի։ Ասել է թե՝  կրթության ներկայիս  տխուր վիճակը տարիներ ի վեր  իրականացված քաղաքականության արդյունքն է։ Մյուս կողմից, ոստիկանության հատկացումներն էլ կանխորոշել են  այդ բնագավառի «աճը», ինչն այս դեպքում ուղղակի փաստում է Հայաստանի հետընթացը։  

 

Միով բանիվ՝  ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների՝   հետևողականորեն վարած քաղաքականության արդյունքում, մեր երկիրը վերածվում է ցածր կրթական մակարդակ ունեցող  ոստիկանապետության։ 

 

Վահագն Հովակիմյան