Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են

Լուրեր

07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
Բոլորը

Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Արդեն հրապարակվել է նիստի օրակարագը, որում ընդգրկված է 19 հարց։ Ուշագրավն այն է, որ բոլորը հարցերը չզեկուցվող են։

Հունվարի 1-ից ներդրվելու է միասնական տոմսային համակարգ և տրանսպորտից օգտվելու նոր սակագներ են գործելու։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ սոցիալական որոշ խմբերի, օրինակ՝ ուսանողների, թոշակառուների համար կգործեն արտոնությունների փաթեթներ։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ փաթեթները կներկայացվեն ավագանու առաջիկա նիստին։ Սակայն այս պահի դրությամբ հարցը դեռ ընդգրկված չէ նիստի օրակարգում քննարկվելիք հարցերի ցանկում։ Ավագանու իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor TV-ին կեսօրին փոխանցեց, որ փաթեթը դեռ մշակում են, ամենայն հավանականությամբ այն կընդգրկվի նիստի օրակարգ։

Հատկանշական է, որ տոմսային համակարգն ամբողջությամբ պիտի ներդրվեր սեպտեմբերից, նախագիծն ընդունվել էր ավագանու մարտի 12-ի նիստում․ այսինքն քաղաքային իշխանությունը 8 ամիս ժամանակ ուներ՝ փաթեթները մշակելու համար։

Հավելենք, որ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում քիչ առաջ ներկայացրել է տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթը և տեղեկացրել, որ այն քննարկվելու է ավագանու նոյեմբերի 19-ի նիստում։

Արփի Հակոբյան