Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկում հակահրդեհային համակարգի որոշ խնդիրներ են հայտնաբերվել. aysor.am

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները արդեն երկու օր է՝ Երևանի խոշոր առևտրային կենտրոններում հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացնում։

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ ԱԻ նախարարի հրամանով այս տարվա սկզբից ԱԻՆ մասնագետները նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվում մարդկանց մասսայական ներկայության մի շարք օբյեկտներում, սակայն Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև առևտրի կենտրոնները։

«Մենք օրինակ, ստուգում ենք վարչահասարակական, մարզամշակութային կենտրոններ, հյուրանոցներ, այսինքն՝ այնպիսի տարածքներ, որտեղ մարդկանց զանգվածային ներկայություն կա։ Բայց այս դեպքը որ եղավ, նախարարը հանձնարարեց, որ, այո՛, հիմնական ուշադրությունը դարձնել առաջնահերթ առևետրի կենտրոնների վրա, քանի որ, ցավոք, այդ դաժան դեպքը տեղի ունեցավ Ռուսաստանում», – ասաց Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց, որ, ըստ ռիսկայնության, կան օբյեկտներ, որոնք ստուգվում են որոշակի պարբերականությամբ՝ հինգ, մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Բարձր ռիսկայնությամբ խիստ հրդեհավտանգ օբյեկտները ստուգվում են տարին մեկ անգամ, իսկ միջին ռիսկայնությամբ օբյեկտները՝ 2-3 տարին մեկ։

Ինչևէ, այս օրերին Երևանի առևրտրային խոշոր երեք կենտրոններում՝ «Երևան մոլում», «Դալմա մոլում» և «Ռիո մոլում» կատարվել են հրդեհատեխնիկական ինտենսիվ հետազոտությունները, և ԱԻՆ պաշտոնյան փոխանցեց, որ դրանցից մեկում խնդիրներ հայտնաբերվել են։

«Այդ կենտրոններում հիմնական միջոցառումները կատարված են, համեմատաբար վիճակը նորմալ է՝ ապահովված են տարհանման համար անհրաժեշտ համապատասխան ելքերով, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգեր կան, ներքին ջրամատակարարման ցանցը կա և ընդհանրապես, հիմնական հարցերը կարգավորված են», – ներկայացրեց Սերգեյ Հայրապետյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, վիճակն իդեալական չէ և կան որոշակի խնդիրներ։