«Պատանեկան տարիքն արժեհամակարգի ձևավորման ժամանակահատվածներից է և շատ կարևոր է այդ փուլում ռազմական կրթության առաջին տարրերի դասավանդումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց հոգեբանական գիտությունների դոկտոր Մելս Մկրտումյանը։ Բանախոսը նշեց՝ վերջին ժամանակներում հայրենասիրությունը, բարոյականությունը, երկրի պաշտպանությանն ու ազգային արժեքներին նվիրվածությունը մնացել են ստվերում․ «Ռազամական գիտելիքները, պրակտիկ հմտությունները, որոնք դպրոցը կարող է տալ, կհանդիասանա առաջին …

