Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի և Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից՝ հավելելով. «Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի …

