Չավուշօղլուն անհնար է համարում Աֆրինի հանձնումը Սիրիայի կառավարությանը

Լուրեր

29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից այս անգամ էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, որտեղ վերջինս հույս էր հայտնել, որ թուրքական կողմը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին. փոխանցում է ermenihaber-ը:

Անկարայում կայացած միջոցառման ժամանակ Չավուշօղլուն ասել է.

«Աֆրինի օպերացիայի ընթացքում մենք Ռուսաստանի հետ համագործակցել ենք: Որևէ  առուծախի հարց չի եղել։ Մեր օդային գործողությունները համակարգել ենք Ռուսաստանի հետ։ Օպերացիայի 2-րդ փուլը ենթադրում էր ապահովել մարդկանց վերադարձն իրենց տներ, և դա իր հետ բերեց կայունություն տարածքում։ Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա։ Երբ Սիրիայում կայունություն լինի,  մտահոգություններ չեն լինի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ։ Աֆրինի հանձնումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավոր չէ, քանի որ նրանք մեկ կռվում են Սիրիայի քրդերի դեմ, մեկ՝ բարեկամանում»,-ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովի հայտարարությանն արձագանքել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը և  պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին։