ՓՊ խորհրդակցություն է անցկացրել փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի և Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից՝ հավելելով. «Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի հիմքում դրված փաստական հանգամանքների վրա և փաստաբաններին օժանդակել իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

 

Հասանելի տեղեկությունների համաձայն՝

– փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը քրեական հետապնդման են ենթարկվում վեճի կապակցությամբ, որը քաղաքացիաիրավական բնույթ ունի.

– փաստաբան Մհեր Բադալյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր մասնագիտական գործունեության ընթացքում, հօգուտ իր վստահորդի, որոշակի գործողություններ իրականացնելու համար: Հատկանշական է, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է շահադիտական դրդումներով), այն դեպքում, երբ փաստաբան Մհեր Բադալյանը քաղաքացիական գործով մասնակցել է որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ: Քաղաքացիական գործով գործին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբանը չի կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ և ցուցմունք տալ դատարանին:

Խորհրդակցության մասնակիցները կիսել են այն մտահոգությունը, որ փաստաբանների քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործողությունները քրեաիրավական դաշտ տեղափոխելը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է ներկայացնում:

Խորհրդակցության ավարտին Փաստաբանների պալատի նախագահն առաջարկել է այս երկու հարցերը ներկայացնել Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պատկերն ստանալու, ինչպես նաև փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»: