Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների լցոնումներ: Մասնավորապես, Բաքվի Յասմալի շրջանի ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է քաղաքացին քվեատուփ նետում միանգամից մի քանի քվեաթերթիկ: Մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով փակում են տեսախցիկը …

