Սա գործընկերային վերաբերմունք չէր․ Մանե Թանդիլյանը՝ գործընկերների ակցիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր,  ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ «Ելք» պատգամավորների իրականացրած ակցիան ավելի ողջունելի կլիներ, եթե քննարկվեր խմբակցությունում: Հիշեցնենք՝ այսօր «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ նիստերի դահլիճում գունավոր ճայթռուկներ վառեցին:

«Այնուամենայնիվ, երբ դահլիճում քննադատական ու հեգնական խոսքեր, արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի իմ պատգամավոր գործընկերներին չհեգնել և ըմբռնումով մոտենալ ակցիային»,- անդրադառնալով տեղի ունեցածին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը:

Հարցին՝ դժգոհության ձևը ընդունելի համարո՞ւմ է, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք այստեղ գործընկերն էինք և լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ, իսկ սա գործընկերային վերաբերմունք չէր: Մենք դահլիճում չպետք է անակնկալի գայինք»: Այլ հարցերի պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ բոլոր թեմաներին կանդրադառնա ապրիլի 18-ից հետո:

Ամբողջությամբ՝ տեսանյութում