Արցախի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ

Լուրեր

19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ապրիլի 6-ին ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Ինչպես տեղեկացանք ԱՀ գլխավոր դատախազության պաշտոնական էջից, տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) հատկանիշով:

 Տարվում է նախաքննություն:

Մարտի 26-ին՝ ժամը 20:20-ին ԶԼՄ-ներում հրապարակվել էր մի նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները: Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15-րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել էր սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում: