«Մեդիա կենտրոնում» քննարկում է կազմակերպվել «Ազատ արտահայտվելու իրավունք. որո ՞նք են սահմանները» թեմայով: Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար: Դրան զուգահեռ սոցիալական ցանցերում քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին նաև Իջևանից երիտասարդ լրագրող Նարինե Չուխուրյանի հասցեին` Իջևանի մասին ակնարկ գրելու պատճառով: Խոսքի ազատությանը և ազատ …

