Այս երեխաները պատիվ են բերում Երևանին. օլիմպիադայում հաղթած 44 աշակերտ պարգևատրվել է

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

Երևան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով. տեղեկացնում էԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երևանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը: Նրանցից 126-ը՝ երկրորդ կարգի, իսկ 144-ը երրորդ: 468 աշակերտ էլ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: