ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Սիրիայում հետախուզական թռիչքներ են իրականացրել ռուսական ռազմաբազաների մոտակայքում

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ամերիկյան ինքնաթիռները ամպերի պես կախվել են Սիրիայում ռուսական ռազմակայանների գլխին. գրում է vesti.ru-ն: 

Առնվազն յոթ ամերիկյան ռազմական ինքնաթիռ, մեկը մյուսի հերթագայելով, հինգշաբթի օրը հետախուզական թռիչքներ են իրականցրել Սիրիայի այն հատվածներում, ուր տեղակայված  են Հմեյմիմ ռուսական ավիաբազան և ՌԴ ռազմածովային  նյութատեխնիկական ապահովման բազան:

Հիշեցնենք, որ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ ԱՄՆ ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի ոչնչացնել Սիրիայի վրա արձակված  հրթիռներն ու կրակի  աղբյուրները: Չուշացավ ԱՄՆ արձագանքը.  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին խորհուրդ  տվեց պատրաստվել. «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր Ռուսաստան, քանի որ դրանք՝  նոր և «խելացի» հրթիռներ են: Դու չպետք է գազով սպանող կենդանուն (նկատի ունի Բաշար Ալ Ասադին- Factor.am) գործընկեր լինեիր, որը սպանում է սեփական ժողովրդին ու դրանից հաճույք ստանում»,- Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը:

Ապա հաջորդեց Թրամփի մեկ այլ գրառում. «Ես երբեք չեմ ասել, թե երբ կլինի Սիրիայի վրա հարձակումը: Գուցե շատ շուտով, գուցեև ոչ այնքան շուտ: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգներն, իմ վարչակազմի ներքո, մեծ աշխատանք է կատարել  տարածաշրջանից ԻՊ-ին դուրս բերելու համար: Որտե՞ղ է մեր շնորհակալությունը, Ամերիկա»: