Խոշոր ավիաընկերություններ Սիրիայում հնարավոր հրթիռային հարվածների ֆոնին դադարեցրել են թռիչքներն այդ տարածքով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Սիրիայում հնարավոր հարվածների ֆոնին խոշոր ավիաընկերություններ նախընտրել են փոխել իրենց երթուղիները, ինչի հետևանքով ծանրաբեռնված երթուղիները դատարկվել են, տեղեկացնում է rbc.ru-ն՝ հղում անելով  The New York Times-ին:

Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 10-ից ավիաընկերություններին Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածները հաշվի առնելու առաջարկը խորհրդատվական բնույթ է կրել, բայց, այնուամենայնիվ, խոշոր ավիաընկերությունները նախընտրել են չօգտվել Սիրիայի տարածքով անցնող ծանրաբեռնված երթուղիներից:

Մասնավորապես՝ իրենց երթուղիներն են փոխել Air France-ը, Lufthansa-ն և EasyJet-ը, Kuwait Airways-ը, Middle East Airlines-ը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ պատրաստվում է Սիրիայում հրթիռ արձակել: «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվիր Ռուսաստան, քանի որ դրանք՝  նոր և «խելացի» հրթիռներ են: Դու չպետք է գազով սպանող կենդանուն (նկատի ունի Բաշար Ալ Ասադին- Factor.am) գործընկեր լինեիր, որը սպանում է սեփական ժողովրդին ու դրանից հաճույք ստանում»,- գրել էր Թրամփը: