Արարատի մարզում, ապրիլի 13-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ BMW-ի՝ երկաթբետոնե արգելապատնեշներին …

