Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում. նրանց են միացել դասախոսներ (թարմացված)

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

11:40

ԵՊՀ-ի ուսանողների դասադուլին միացել են մի շարք դասախոսներ, այս մասին Factor.am-ին ասաց ԵՊՀ դասադուլավոր Վահան Կոստանյանը։ Նա նշեց, որ այս պահին պատրաստվում են ԵՊՀ-ի տարածքից դուրս գալ և ավտոբուսներով գնալ Հյուսիսային ավտոկայան, որտեղ կմիանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավին։

Նշենք, որ քայլարշավի 14-րդ օրն է արդեն ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամների և նրանց միացողների վերջին կանգառն այսօր կլինի Ազատության հրապարակը։ Վահան Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ ԵՊՀ-ի գիտխորհրդի դահլիճի ցուցանակի վրա սիմվոլիկ թռուցիկ են փակցրել․ «Այդ դահլիճում տեղի են ունենում Հոգաբարձուների խորհրդի նիստերը, իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, սիմվոլիկ թռուցիկ ենք կպցրել․ որպեսզի ինչպես համալսարանի ղեկավարությունն է ուսանողներին կոչ արել՝ քաղաքացիական բարոյականություն դրևսորեն և 18․30-ին լինեն Ազատության հրապարակում»։


Երևանի պետական համալսարանում մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել։ «Մի-ա-ցեք» կոչով նրանք դիմում են համալսարանի մյուս ուսանողներին:

Նշենք, որ երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել մասշտաբային դասադուլների կոչով, իսկ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ավելի վաղ հանդիպել էին ուսանողների հետ՝ հորդորելով միանալ պայքարին:

 

 

Լիլիթ Շաբոյան