Սիրիայի զինվորական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան արձակել են ավելի քան 100 հրթիռ. հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Հարվածները հասցվել են ինչպես օդից, այնպես էլ ծովից, գործածվել են թևավոր «օդ-երկիր» դասի հրթիռներ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է թիրախներին հասնելու ընթացքում։ …

