Ապրիլի 11-ին ՀՀԿ Գմ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ԳՄ նիստում քննարկվել է բացառապես Սերժ Սարգսյանի թեկնածությունը․ «Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Կարծում եմ՝ պարզ է՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել, և կարծում եմ՝ ոչ …

