Դոնալդ Թրամփը հրամայել է ռմբակոծել Սիրիան. ռազմական գործողություններին մասնակցում են նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է ռմբակոծել Սիրիան՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման. փոխանցում է meduza.io-ն:

ԱՄՆ Նախագահ Թրամփը հանդես է եկել ուղերձով: Թրամփի խոսքով՝ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք  երկրներ մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին՝ ապրիլի 7-ին Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ: Մինչդեռ Ռուսաստանը Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդումը սադրանք է համարում: 

CNN- ն արդեն իսկ հաղորդել է Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների մասին: Ռմբակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հարձակումը կատարվել է Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող նախկին ռազմակայանում, որտեղ պահպանվում են քիմիական զենքի արտադրության համար նյութեր:

CNN- ի փոխանցմամբ՝ Սիրիայի վրա հարձակման  գործողությանը մասնակցում են նավեր ու օդանավեր, այդ թվում `ԱՄՆ-ի B-1 ռմբակոծիչներ: Sky News- ը հաղորդում է, որ Հոմսի մոտակայքում գտնվող նախկին բազան ռմբակոծվել է  բրիտանական  Tornado օդանավերի կողմից: