Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, այս մասին ria.ru-ին հաղորդել է քաղաքական գործչի համակիր, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն: «Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից», – ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին առևանգողները հատուկջոկատայիններ էին: Ռադայի պատգամավորը նշել է, որ չգիտի, թե ուր են տարել նրան:

