«Ելք» դաշինքի նախաձեռնած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը փորձեց ստեղծված իրավիճակը պատկերավոր ներկայացնել՝ համեմատելով աբստրակտ նկարչի կտավի հետ: «Պատկերացրեք՝ մի աբստրակտ նկարչի նկարների ցուցահանդես-վաճառք է: Մոտենում եք, հարցնում՝ վարպետ, ի՞նչ եք նկարել ձեր նկարում, …

