Ես ապրիլի 16-ին հաղթահարել եմ Սերժ Սարգսյանի կառուցած փշալարերը, ու որևէ մեկը չի կարող կասկածել իմ վճռականությանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
Բոլորը

Ես ապրիլի 16-ին հաղթահարել եմ Սերժ Սարգսյանի կառուցած փշալարերը ու որևէ մեկը չի կարող կասկածել իմ վճռականությանը. հարթակից ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանն անհանգստացած է մեր այն հռետորաբանությունից, երբ ասում ենք, որ մենք հայ ոստիկանի դեմ ոչինչ չունենք,- ասաց նա, ապա հավելեց,- սակայն Սերժ Սարգսյանը, քանի որ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իրան դրել է Լևոն Արոնյանի տեղը: Նա երեկ հաշվարկել էր  սադրիչներին գիշերով դուրս բերել փողոց, սակայն մենք ժողովրդին ժամը 10-ին տուն ուղարկեցինք: Որևէ մեկը չի կարող ավելի խելոք գտնվել, քան հայ ժողովրդի հավաքական գիտակցությունն է: Մեր շարժման մասնակիցների երեսից թափվում է սերը, ինտելեկտը, ու նրանք խիստ տարբերվում են սադրիչներից»:

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց դպրոցականներին: «Էրեխեք ջան, ձեր դպրոցների պատերից հանեք  ու լուսամուտից դուրս շպրտեք Սերժ Սարգսյանի նկարները»,- ասաց նա ու հորդորեց դպրոցականներին դասադուլ անել ու արժանապատիվ ապրել:

Մանրամասները՝ տեսանյութում: