Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին անուն առ անուն ընդդիմադիր գործիչներին հրավիրել հարթակ և ստեղծել «փրկության օղակ»

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ոստիկանությունը մի մեխանիզմ է, որը պետք է ծառայի տվյալ իշխանությանը, հակառակ դեպքում մարդիկ պետք է գրեն և դուրս գան։ Բնական է, որ իշխանությունն էլ պետք է այնպես անի, որ ոստիկանության և ժողովրդի միջև անջրպետը խորանա, հակառակ դեպքում իշխանությունը իշխանության չի մնա։ Ես դա բնական պրոցես եմ համարում և դեռ ավելի խիստ կլինեն, այսինքն՝ ծեծուջարդը կդառնա սովորական մի բան։ Խնդիրն ուղիղ Սերժ Սարգսյանի առանձնասենյակում է գտնվում»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին՝ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

Նա ընդգծեց, որ այսպես շարունակվելու դեպքում՝ ավելի լուրջ բախումներ կլինեն, քան ներկայիս բերման ենթարկելու ու ծեծի դեպքերն են․ «Մի քիչ անց ավելի լուրջ բաներ կլինեն։ Այսօր Սերժ Սարգսյանը կրկնում է ուղիղ 10 տարի առաջվա մարտի 2-ի, 3-ի սցենարը, ոչ մի տարբերություն չկա։ Այդ սցենարը նրան օգնեց, որպեսզի 10 տարի երկիրը կեղեքի, հիմա շարունակում է նույն սցենարը»։

Այնուհանդերձ՝ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ «Մարտի 1»-ի դեպքերի կրկնություն տեղի չի ունենա․ «Մարտի 1-ի 10 անմեղ զոհերի արյունը դեռ քսված է նրա ձեռքերին։ Սերժ Սարգսյանը պետք է հիշի, որ ընկնելու է պարոն Կուչմայի օրը, եթե այսպես շարունակի։ Կուչման այսօր լինելով միլիարդատեր՝ մեռած է, թաղած չի»։

Գուրգեն Եղիազարյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց հարթակից անուն առ անուն կոչով դիմել ընդդիմադիր գործիչներին, հարթակ հրավիրել մտավորականությանն ու արվեստի հայտնի գործիչներին․ «Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ վարվեց, երբ հրավիրեց Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Արսինե Խանջյանին։ Իմ կարծիքով ժամանակն է, որպեսզի նա անուն ազգանուններով հրավիրի նաև ընդդիմադիր մյուս ուժերի ղեկավարներին, դրանից ոչ մի աստղ նրա ուսադիրներից չի պակասի, նա պետք է բոլորին հրավիրի և այդ հարթակում ստեղծի փրկության օղակ, հակառակ դեպքում բերման ենթարկելով, քրեական գործեր հարուցելով, բռնություններով կարող են այս ալիքը կոտրել»։