Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի շարժմանը

Լուրեր

12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Երևանում ընթացող ներքաղաքական զարգացումների, դրանց վերաբերյալ Արցախի արձագանքի մասին Factor.am զրուցեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ.

 -Պարո՛ն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության կողմից վերջին օրերին Երևանում ծավալվող իրադարձությունները:

-Գնահատում եմ որպես քաղաքացիական անհնազանդություն, և թե՛ ես, թե՛ մեր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում ենք այդ անհնազանդության ակտերը և՛ Երևանում, և մյուս քաղաքներում և հայտնում ենք մեր համերաշխությունը:

-Պարո՛ն Խանումյան, ինչո՞վ է պայմանավորված այն, որ Արցախից  Երեւանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ արձագանքներ չկան։

-Սոցիալական ցանցերում բազմաթիվ արձագանքներ կան խորհրդանշական ակցիաների ձևով:Հայտարություններ, դեռևս, կարծում եմ, կլինեն: Ես բազմաթիվ արցախցիների եմ տեսնում այդ շարժման շարքերում, որոնք գնում են մասնակցելու՝ սկսած ամենասկզբից ՝ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցից,  «Մերժին Սերժին» ակցիայի սկզբներից մինչև վերջին օրերը, երբ այդ ամեն ինչը միավորվեց: 

-Սակայն Արցախի պաշտոնական շրջանակներից  և քաղաքական կուսակցություններից  հայտարարություններ չենք լսում:

-Կլինեն, դեռևս, վաղը խորհրդարանի նիստ է, միգուցե, այնտեղ արձագանքներ լինեն, մյուս կուսակցությունների անունից ոչ մի բան չեմ կարող ասել, բայց այն, որ մեր կուսակցությունը ողջունում է և իր համերաշխությունն է հայտնում, դա ակնհայտ է, և մեր կուսակցության տարբեր դեմքեր տարբեր հարթակներում արտահայտվել են, այնպես որ՝ արձագանք եղել է: 

-Երևանում դեպքերի հետագա լարումն ի՞նչ ազդեցություն կարող է ունեալ Արցախի և՛ քաղաքական կյանքի, և՛ սահմանային իրավիճակի վրա: 

-Արցախում և Հայաստանում գնում է մի պրոցես, որը զգալիորեն թուլացնում է մեր անվտանգությունը և պաշտպանունակությունը: Քաղաքական համակարգի ոչնչացում է, երբ երկրի թիվ մեկ աթոռին նստած մարդիկ իրենց ժամկետի սահմանափակումից հետո, Սահմանդրությունների փոփոխություններից հետո փորձում են մնալ այդ թիվ մեկ աթոռին: Դա կատարվում է և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և այդ անդամները լուրջ խնդիրներ են հարուցելու մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության համար, քանզի քաղաքական համակարգը ոչնչանում է, արդարության զգացումը նվազում է, ինչը բերում է արտագաղթի, ներդրումների քչացման, հետևաբար, այն ինչ կատարում են Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը բերում է անվտանգության մակարդակի ցածրացման, իսկ պայքարը նրանց գործողությունների նկատմամբ բերում է անվտանգության մակարդակի բարձրացման: Ես հույս ունեմ, որ պայքարողներին կհաջողվի հաջողության հասնել և իշխանության հասած մարդկանց զերծ պահել ամեն գնով աթոռին գամված մնալու գայթակղությունից: 

Ա․ Սուքիասյան