Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դատի տալ «Երևան» հիմնադրամին և Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին: Factor.am-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ «Երևան հիմնադրամի» ֆինանսական միջոցները փոխանցվում են կոռուպցիոն ճանապարհով: «Քաղաքացիների մեծամասնությունը, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունենում քաղաքապետարանի հետ, մասնավորապես՝ շինարարության և սեփականաշնորհման հետ կապված խնդիրներ …

