ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 7-ին ընդունեց նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցին: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հայազգի արվեստագետին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով հայտնի արվեստագետի …